Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Եվրահանձնաժողովի նախագահն առաջարկել է ստեղծել անվտանգության սպառնալիքների դեպքում արձագանքման արտակարգ մեխանիզմ

Blog Image

Սեպտեմբերի 16-ին Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենն իր ամենամյա ելույթի ժամանակ առաջարկել է ստեղծել անվտանգության սպառնալիքների դեպքում արձագանքման՝ ԵՄ-ին հատուկ արտակարգ մեխանիզմ։

 Մեխանիզմը պետք  է հիմնված լինի ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածի մոդելի վրա։

Հյուսիսատլանտյան դաշինքի պայմանագրի 4-րդ հոդվածը նախատեսում է անդամ երկրների միջև խորհրդակցություններ այն դեպքում, երբ որևէ երկիր սպառնալիք է տեսնում իր տարածքային ամբողջականության, քաղաքական անկախության կամ անվտանգության համար։

«Մենք հրատապ կերպով կոնսենսուսի կարիք ունենք այն հարցում, թե ինչպես արձագանքել որոշակի միջադեպերի։ <...> Այլ կերպ ասած՝ սա մեխանիզմ է, որը պետք է լրացնի ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածը։ Եվ ես կարծում եմ, որ ժամանակն է հենց Եվրոպայի ներսում կիրառելու 4-րդ հոդվածի տիպի անվտանգության արտակարգ արձանագրություն», - ասել է ֆոն դեր Լայենը։

Send