Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Մերձավոր Արևելքում Իրանի պրոքսի-աhաբեկչական երկրները պետք է վերացվեն․ Իսրայելի ԱԳ նախարար

Blog Image

Մերձավոր Արևելքում Իրանի պրոքսի-ահաբեկչական երկրները՝ «Համասը» Գազայում, «Հըզբոլլահը» Լիբանանում և «Հուսիթները» Եմենում, պետք է վերացվեն, ասել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը։

«Առանց դրա տարածաշրջանային կայունություն չի լինի, և սա է մեր նպատակը»,- ընգծել է Սաարը։

«Հարգելի՛ նախարար, մենք աջակցում ենք Դոնալդ Թրամփի Գազայի վերաբերյալ ծրագրին և կողմ ենք դրա իրականացմանը։ «Համասը» պետք է զինաթափվի, իսկ Գազայի հատվածը՝ ապառազմականացվի։ Սա անհրաժեշտ է ինչպես Իսրայելի անվտանգության, այնպես էլ Գազայի ավելի լավ ապագայի համար»,- ասել է հրեական պետության ԱԳ նախարարը Աստանայում՝ Ղազախստան կատարած պաշտոնական այցի շրջանակում իր ղազախ գործընկեր Երմեկ Կոշերբաեւի հետ հանդիպմանը։

 

Send