Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Քայլ, առանց որի Ֆրանսիայի հետ հարաբերությունները թերի կլինեն

Blog Image
«Հայրենիք» կուսակցության գործադիր մարմնի անդամ Բաբկեն Հարությունյանը գրել է․ 
«Քայլ, առանց որի Ֆրանսիայի հետ հարաբերությունները թերի կլինեն․
Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունները ռազմավարական համագործակցության մակարդակի բարձրացնելը արժեքավոր քայլ էր։ Անկախացումից ի վեր Հայաստանի և Ֆրանսիայի հարաբերությունները ունեցել են դինամիկ զարգացում, այսօր դրանք դրվեցին նաև ինստիտուցիոնալ հիմքերի վրա։
Հռչակագրում նախանշվել են համագործակցության ամենատարբեր ուղղություններ` ռազմական, տնտեսական, քաղաքական, բժշկական, միգրացիոն և այլն։ Հայաստանի համար առանցքային խնդիր է շարունակում մնալ հայկական ապրանքների արտահանումը դեպի Ֆրանսիա, ինչի ուղղությամբ մինչ այժմ չի կատարվել բավարար աշխատանք և չկան նշանակալի արդյունքներ, իսկ առանց տնտեսության դիվերսիֆիկացիայի` հնարավոր չէ բարձրացնել երկրի դիմակայունությունը, փոխարենը աշխարհաքաղաքական կենտրոնների միջև կճողվենք։
Այսպիսով, որպեսզի Ֆրանսիայի հետ հարաբերությունները իրապես դառնան ռազմավարական բնույթի և չսահմանափակվեն միայն քաղաքական հարաբերություններով, պետք է ջանք ու եռանդ չխնայել և հասնել հայկական ապրանքների արտահանման նշանակալի ծավալների, ոչ թե մի քանի տասնյակ միլիոն եվրոյի արտահանման ծավալով բավարարվել»։
Send