Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Բրիտանացի գողերն էքսկավատորով պատից բանկոմատ են պոկել (տեսանյութ)

Blog Image

Մեծ Բրիտանիայում էքսկավատորով բանկոմատ են գողացել։ Անգլիա Քեմբրիջշիր կոմսությունում բանկային կողոպուտը ֆիքսվել է տեսախցիկների կողմից։ Գողացված էքսկավատորի միջոցով հանցագործների մի խումբ կարողացել է քանդել պատն ու գողանալ պատին ամրացված բանկոմատը։

Հանցագործները հեշտությամբ պոկել են բանկոմատը պատից, բարձել բեռնատարի մեջ ու փախել դեպքի վայրից։ Ամբողջ գործողությունը տևել է մոտ 1 րոպե։

Ըստ «The Sun»-ի՝ գողացված բանկոմատում տասնյակ հազարավոր ֆունտ ստերլինգ է եղել։ Գողերի որոնումները շարունակվում են։
 

Send