Իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի նախկին Գագիկ Ղազինյանը Երևանի պետական համալսարանի դեմ հայց է ներկայացրել։
Ղազինյանը պահանջում է անվավեր ճանաչել Երևանի պետական համալսարան հիմնադրամի ռեկտորի «17․08․2026թ․ թիվ 155/99-Ա» հրամանը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում ու բռնագանձել հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը։
Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Լիլիթ Սաղոյանին։ Վարույթ ընդունելու վերաբերյալ դեռ տեղեկություն չկա։

Русский