Ամերիկայի Միացյալ Նահանգները մերժել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասին տրամադրել վիզա, որն անհրաժեշտ է եղել հաջորդ շաբաթ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանին մասնակցելու և ելույթ ունենալու համար։
«The Times of Israel»-ը, հղում անելով ԱՄՆ և Պաղեստինի պաշտոնյաներին, Աբբասը ստիպված կլինի տեսակապով ելույթ ունենալ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում երկրորդ տարին անընդմեջ։
Աբբասից բացի, վիզաներ են մերժվել նաև այլ պաղեստինցի պաշտոնյաների, որոնք պլանավորել էին մեկնել ԱՄՆ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի համար։
Մի պաղեստինցի պաշտոնյա նշել է, որ վիզաների մերժման պատճառը 212(a)(3)(B) բաժինն է, որն արգելում է վիզաներ տրամադրել այն անձանց, ովքեր «ցանկացած պահի զբաղվել են ահաբեկչական գործունեությամբ կամ կապված են եղել ահաբեկչական կազմակերպության հետ»։
Այնուամենայնիվ, հայտնի չէ, թե արդյոք հենց այս բաժինն է նշվել որպես Աբբասի վիզայի դիմումի մերժման պատճառ։

Русский