Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան

Ստամբուլի «Շեյխ Շամիլ» դպրոցում աշակերտներից մեկը դանակով հարձակվել է մյուսների վրա և վիրավորել երեքին

Blog Image

Թուրքիայի Ստամբուլ քաղաքի «Շեյխ Շամիլ» միջնակարգ դպրոցում միջադեպ է տեղի ունեցել։

Բաշակշեհիր թաղամասում աշակերտներից մեկը դանակով հարձակվել է մյուսների վրա և վիրավորել նրանցից երեքին։ Ստամբուլի քաղաքային վարչակազմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ աշակերտների միջև բախման հետևանքով ընդհանուր առմամբ հինգ մարդ է տուժել։

Բոլոր տուժածները տեղափոխվել են հիվանդանոց։ Իրավապահ մարմինները հետաքննություն են սկսել միջադեպի առնչությամբ։

 

Send