Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց Միջազգային ՄՇԱԿՈՒՅԹ

Ամերիկյան «Մեղավորները» ֆիլմի պրոդյուսերներից Սեւ Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է

Blog Image

Ամերիկյան «Warner Bros. Pictures» կինոստուդիայի «Sinners» («Մեղավորները») սարսափ ֆիլմի պրոդյուսերներից ամերիկահայ Սեւ Օհանյանը «Ոսկե գլոբուս»-ի մրցանակակիրների շարքում է։

Պրոդյուսերներ Օհանյանի, Զինզի Քուգլերի և Ռայան Քուգլերի ֆիլմը «Ոսկե գլոբուս»-ի է արժանացել «Լավագույն կինոթատրոնային/վարձութային ձեռքբերում» (Cinematic and Box Office Achievement) անվանակարգում։

«Մեղավորները» հաղթող է ճանաչվել «Լավագույն օրիգինալ երաժշտություն» (Best Original Score) անվանակարգում։ Մրցանակը հանձնվել է շվեդ կոմպոզիտոր Լյուդվիգ Յորանսոնին։

«Մեղավորները» մրցանակաբաշխությունում 3-րդ ամենանոմինացված ֆիլմն է եղել․ 7 անվանակարգ, ներառյալ՝ լավագույն ֆիլմ դրամա ժանրում։

«Sinners»-ը կինոէկրաններ է բարձրացել 2025 թվականի ապրիլից։ Մոտ 100 մլն դոլարի բյուջեով ֆիլմը համաշխարհային կինովարձույթում հավաքել է մոտ 368.3 մլն դոլար։

 

Ֆիլմի մասին․ «Փորձելով թողնել իրենց անհանգիստ կյանքը անցյալում՝ երկվորյակ եղբայրները վերադառնում են իրենց հայրենի քաղաք՝ նորից սկսելու, միայն թե պարզում են, որ ավելի մեծ չարիք է սպասում իրենց վերադարձին»։

 

Send