Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

ՀՀԿ նախկին անդամը 10 մլն դրամ է տվել «Իմ քայլը» հիմնադրամին, Որքան է արժեցել ադրբեջանցիների հետ «կլոր սեղան»-ը․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից պարզեց, որ Հայաստանի երկրորդ խոշոր հարկատու համարվող «Մոբայլ Սենթր Արտ» ընկերությունը 10 միլիոն դրամ է փոխանցել Իմ քայլը հիմնադրամին, որը ղեկավարում է վարչապետի տիկին (նախկին) Աննա Հակոբյանը։

 

Թվերը, ինչ խոսք, տպավորիչ են, սակայն առավել հետաքրքրական է այս պատմության ենթատեքստը։

«Մոբայլ Սենթր Արտ» ընկերության սեփականատեր Արթուր Պետրոսյանը քաղաքական անցյալ ունի․ դեռևս 2013 թվականից նա եղել է ՀՀԿ Երևանի ավագանու անդամ՝ լինելով նախկին իշխանության կարկառուն ներկայացուցիչներից մեկը։

Այսօր, սակայն, նույն գործարարը գործում է բոլորովին այլ իրողությունների պայմաններում․ Նիկոլ Փաշինյանի իշխանության տարիներին նրա բիզնեսը ոչ միայն զգալիորեն ընդլայնվել է՝ հեռախոսների ներմուծման և պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի Դաշնություն արտահանման ոլորտում, այլև ընկերությունը դարձել է երկրի խոշորագույն հարկատուներից մեկը։

Եվ ահա՝ որպես թերևս «շնորհակալական ժեստ», 10 միլիոն դրամի նվիրատվություն է արել վարչապետի ընտանիքի հետ կապվող հիմնադրամին, որը համարժեք է շուրջ 26 հազար ԱՄՆ դոլարի։

Շռայլությունն ինքնին գուցե զարմանալի չէ բիզնեսի այս ծավալների ֆոնին, սակայն հարցականներ է առաջացնում այն համատեքստը, որտեղ նախկին իշխանության ներկայացուցիչը այսօր ոչ միայն տնտեսական առաջատար դիրքերում է, այլև ֆինանսական աջակցություն է ցուցաբերում գործող իշխանության հետ ասոցացվող կառույցին։

«Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Արթուր Պետրոսյանի հետ՝ պարզելու, թե ինչու է հենց միայն «Իմ քայլը» հիմնադրամին այդքան շռայլ նվիրատվություն արել։ Կարո՞ղ է հիշել նաև այլ հիմնադրամների, որոնց ևս նման շռայլ նվիրատվություն արել է։ «Դե անում ենք, որ դիմում են։ Բարեգործական քայլ էր, արել ենք, ինչ խնդիր կա», – տարակուսեց Արթուր Պետրոսյանը»։

 

 

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Հայաստանում փետրվարի 13-14-ը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում անցկացվել էր երկկողմ «կլոր սեղան», որի ընթացքում հանդիպել էին Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչները։

Միջոցառումը անցկացվել է Ծաղկաձորի Էյթի Էյթ Դելյուքս հյուրանոցում։ Վարչապետի աշխատակազմի և նշված հյուրանոցի միջև կնքված պայմանագրի համաձայն 8 898 910 դրամ է վճարվել Էյթի Էյթ ՍՊԸ-ին՝ հյուրանոցային ծառայությունների մատուցման համար։ Ընկերությունը փետրվարի 13-14-ին տրամադրել է հյուրանոցային 35 համար՝ 46 անձի համար, այդ թվում 2 հատ մեկտեղանի (Premium Suite), 26 հատ մեկտեղանի՝ (26 անձ), 6 հատ երկտեղանի՝ (12 անձ) և 1 հատ վեց տեղանի՝ (6 անձ)։ Պայմանագրում ներառված է եղել նաև սրահների վարձակալություն՝ 65 անձի համար՝ կոնֆերանս սրահ (Gold) և սրահ (Cinema)։

Կազմակերպվել է նաև սննդի մատուցում և սպասարկման ծառայություն։ Մասնավորապես՝ ֆուրշետ և սուրճի ընդմիջում՝ 65 անձի համար, սուրճի և թեյի ընդմիջում՝ 65 անձի համար, Գալա ընթրիք՝ 50 անձի համար և ընթրիք՝ 15 անձի համար։

Send