Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևանում թալանել են բնակության վերադարձած քաղաքացու տունը` 165 հազար դոլարի ոսկյա զարդեր և մոտ 10 հազար դոլար․ Shamshyan

Blog Image

Օգոստոսի 3-ին Երևանում բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել, իսկ տուժողը արտերկրից բնակություն հաստատելու նպատակով էր վերադարձել Հայաստան։ Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն է ահազանգել Երևան քաղաքի Սարյան փողոցի բնակիչ 74-ամյա Անգելինա Ա.-ն և հայտնել, որ վերադառնալով տուն, տան դռան փականը հայտնաբերել է վնասված, և տունն ամբողջությամբ տակնուվրա արված վիճակում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  տեղում Անգելինա Ա․-ն քրեական ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 10:30-ից մինչև 13:00 ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են իր տան մուտքի դուռը, մտել ներս և տունը տակնուվրա անելուց հետո ննջասենյակում եղած չհրկիզվող պահարանից գողացել են անձնագրեր, սեփականության վկայական, ոսկյա զարդեր և գումար։

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Անգելինա Ա.-ի բնակարանից հափշտակել են մոտ 165 հազար ԱՄՆ դոլար արժողությամբ ոսկյա զարդեր և 10 հազար ԱՄՆ դոլար։

Մինչև այժմ ոստիկանությունը հստակ պատասխան չի տալիս տուժողին, թե ինչն է պատճառը, որ հարևանությամբ տեղադրված տեսախցիկների միջոցով չեն կարողանում պարզել՝ մեկ թե մի քանի հոգի են գողության նպատակով մտել քաղաքացու տուն, և տեսախցիկների միջոցով չեն պարզել ստահակի կամ ստահակների շարժը։ Իսկ տուժածը մի քանի անգամ հայտնել էր իրավապահներին, որ տարածքում և հարակից վայրերում կան տեսախցիկներ, ինչի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է կարևոր հանգամանքներ ի հայտ գան։

Send