Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» ստեղծման մասին

Blog Image

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է «Կարպատյան ութնյակի» (C8) ձևաչափի ստեղծման մասին, որը միավորում է Ուկրաինան, Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան և Հունգարիան, նաև «ամբողջ Եվրամիությունը»։ Նա այս մասին հայտարարել է իր Telegram ալիքում։

«Այսօր, առաջին անգամ այստեղ՝ Ուկրաինայում, Կարպատյան մեր հատվածում, տեղի է ունենում գագաթնաժողով, որը միավորում է մեր երկրների բոլոր կարպատյան նահանգները, տարածաշրջանները և համայնքները։ Մենք մեկնարկում ենք C8 նոր ձևաչափ՝ Կարպատյան ութնյակը՝ միավորելով մեզ և մեր հարևաններին Եվրոպայում՝ Ռումինիան, Սերբիան, Լեհաստանը, Սլովակիան, Չեխիան, Ավստրիան, Հունգարիան և, իհարկե, ամբողջ Եվրամիությունը», - նշել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ այս ձևաչափը պետք է «երկրներին էլ ավելի մոտեցնի» և ստեղծի «փոխգործակցության ևս մեկ ուժեղ տարր» ԵՄ մակարդակով՝ անվտանգության և էներգետիկայի ոլորտներում, «զգալիորեն ընդլայնի» լոգիստիկ հնարավորությունները, միջսահմանային տնտեսական համագործակցությունը և համայնքների աջակցությունը։

Send