Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

«12 ժամում ուկրաինական 210 անօդաչու թռչող սարք է ոչնչացվել»․ ՌԴ ՊՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ

Blog Image

Հակաօդային պաշտպանության ուժերը 12 ժամվա ընթացքում ոչնչացրել են ուկրաինական զինուժի 210 անօդաչու թռչող սարք, հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օրվա ընթացքում, Մոսկվայի ժամանակով ժամը 08:00-ից մինչև 20:00-ն, հակաօդային պաշտպանության ուժերի կողմից և ոչնչացվել են ուկրաինական զինուժի ինքնաթիռային տիպի 210 անօդաչու թռչող սարքեր՝  Բելգորոդի, Բրյանսկի, Կալուգայի, Կուրսկի, Օրյոլի, Ռոստովի, Ռյազանի, Սմոլենսկի և Տուլայի շրջաններում, Մոսկվայի մարզում, Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերում, Ղրիմի Հանրապետությունում, ինչպես նաև Ազովի և Սև ծովերի տարածքներում»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրությունում։

Send