Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Լատվիայի խորհրդարանը հաստատել է երկրի դուրս գալը Ստամբուլյան կոնվենցիայից

Blog Image

Լատվիայի միապալատ խորհրդարանը՝ Սեյմը, երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է օրինագիծ, որով չեղյալ է հայտարարվել Եվրոպայի խորհրդի «Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման ու դրա դեմ պայքարի մասին» կոնվենցիան, որն ավելի հայտնի է որպես Ստամբուլյան կոնվենցիա։

Խորհրդարանում բուռն քննարկումը տևել է 12 ժամ։ Օրինագծի օգտին քվեարկել է 56 պատգամավոր, դեմ՝ 32-ը, իսկ երկուսը՝ ձեռնպահ, գրել են ԶԼՄ-ները։

Լատվիայի նախագահ Էդգարս Ռինկևիչսը տասն օր ունի օրինագիծը ստորագրելու կամ այն ​​Սեյմին վերանայման նպատակով վերադարձնելու համար։

Send