Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մարտի սկզբից Իսրայելի հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող

Blog Image

Մարտի սկզբից Լիբանանում Իսրայելի կողմից իրականացված հարվածների հետևանքով զոհվել է Լիբանանի բանակի 29 զինծառայող, հայտարարել է երկրի տեղեկատվության նախարար Պոլ Մորկոսը։

Վերջին նմանատիպ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 7-ին, երբ երկրի հարավում մեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են երեք զինվորներ, այդ թվում՝ բրիգադի գեներալ և կապիտան։ Նախարարի խոսքով՝ զոհվածների թվում են նաև երեք ոստիկան, գլխավոր անվտանգության ծառայության մեկ սպա, պետական ​​անվտանգության 13 սպա և խորհրդարանական անվտանգության մեկ սպա։

Լիբանանում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասել է 3613-ի։

Իսրայելական բանակը պնդում է, որ իր գործողությունները ուղղված են «Հըզբոլլահ» խմբավորման, այլ ոչ թե Լիբանանի զինված ուժերի դեմ։

Send