Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Գուրգեն Սիմոնյանը, Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը քառորդ եզրափակիչում են

Blog Image

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են տպավորիչ ելույթները:

97 կգ քաշային կարգում հանդես եկող Գուրգեն Սիմոնյանը 1/8 եզրափակչում 14-7 հաշվով վստահ հաղթանակ տարավ մոլդովացի մրցակցի նկատմամբ և դուրս եկավ քառորդ եզրափակիչ: Քիչ անց հայ ըմբիշը կպայքարի արդեն կիսաեզրափակիչի ուղեգրի համար: Հատկանշական է, որ մեկնարկային գոտեմարտում Սիմոնյանը ժամանակից շուտ առավելության էր հասել մեքսիկացի ըմբիշի նկատմամբ:

Քառորդ եզրափակիչում են նաև Հայկ Պապիկյանն ու Հայկ Աբրահամյանը: 79 կգ քաշային Պապիկյանը 1/8 եզրափակչում 6-3 հաշվով պարտության մատնեց Ադրբեջանի ներկայացուցչին։ Իսկ 65 կգ քաշային Հայկ Աբրահամյանը, որը պայքարը սկսել էր մեքսիկացի մրցակցի նկատմամբ 5-1 հաշվով հաղթանակով, 1/8 եզրափակչում հաղթեց Նոր Զելանդիայի ներկայացուցչին ու նույնպես ապահովեց իր տեղը լավագույն ութնյակում:

Իր հաղթարշավն է շարունակում նաև 57 կգ քաշային Արման Հարությունյանը, որը մեկնարկում ժամանակից շուտ առավելության է հասել Ուկրաինայի ներկայացուցչի նկատմամբ և նվաճել 1/8 եզրափակչի ուղեգիր։

Ինչ վերաբերում է մրցաշարում հանդես եկող մեր մյուս ըմբիշներին, ապա 70 կգ քաշային Դավիթ Մարգարյանը, որը մեկնարկում ժամանակից շուտ հաղթել էր Պուերտո Ռիկոն ներկայացնող մարզիկին, ցավոք, պարտություն կրեց 1/8 եզրափակչում: Ավելի վաղ 86 կգ քաշային Ռազմիկ Եփրեմյանն ու 92 կգ քաշային Մուշեղ Մկրտչյանն էլ պարտվել էին սփոփիչ գոտեմարտերում ու դուրս մնացել հետագա պայքարից:

Աղբյուրը՝ Armsport.am:

Send