Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

ՌԴ նախկին նախագահը խոստացել է սիմետրիկ պատասխան, եթե միջուկային զենք փոխանցվի Կիեւին

Blog Image

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ, ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Մոսկվան կձեռնարկի պատասխան միջոցներ, եթե Փարիզն ու Լոնդոնը միջուկային տեխնոլոգիաներ փոխանցեն Կիեւին։

Նրա խոսքով՝ կասկած չկա, որ նման սցենարի դեպքում Ռուսաստանը ստիպված կլինի օգտագործել «ցանկացած, այդ թվում՝ ոչ ռազմավարական միջուկային զենք, Ուկրաինայում գտնվող թիրախների դեմ, որոնք սպառնալիք են ներկայացնում մեր երկրի համար»։

Անհրաժեշտության դեպքում հարվածներ կհասցվեն նաև մատակարար երկրներին, որոնք Ռուսաստանի հետ միջուկային հակամարտության մեղսակիցներ են։ «Սա այն սիմետրիկ պատասխանն է, որի իրավունքն ունի Ռուսաստանի Դաշնությունը», - ասել է Մեդվեդեւը։

Փետրվարի 24-ին ՌԴ Արտաքին հետախուզության ծառայությունը հայտնել է, որ Միացյալ Թագավորությունն ու Ֆրանսիան քննարկում են միջուկային, կամ այսպես կոչված «կեղտոտ» ռումբը Ուկրաինա փոխանցելու տարբերակները։ M51.1 սուզանավից արձակված բալիստիկ հրթիռի ֆրանսիական TN75 մարտագլխիկը դիտարկվում է որպես հնարավոր տարբերակ։

Դաշնության խորհուրդը զգուշացրել է, որ Փարիզի և Լոնդոնի՝ Կիեւին միջուկային պայթուցիկ սարքեր մատակարարելու ծրագրերը կհանգեցնեն հակամարտության կտրուկ սրման։ Սենատորները կոչ են արել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի և Լորդերի պալատի անդամներին, ինչպես նաև Ազգային ժողովի և Սենատի ֆրանսիացի անդամներին սկսել համապատասխան խորհրդարանական հետաքննություններ։

Send