Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ

Երևանում կանանց համար զբաղվածության ծրագիր է մեկնարկում․ ովքեր են կարող դիմել, և ինչ է պետք անել

Blog Image

Երևանի քաղաքապետարանն ազդարարում է  սոցիալական աջակցության կարիք ունեցող 150 կանանց զբաղվածության ծրագրի մեկնարկը։

Ծրագրից կարող են օգտվել մշտական աշխատանք չունեցող բազմազավակ կամ միայնակ մայրերը, սոցիալապես անապահով ընտանիքի անդամները, տեղահանված կամ փախստականի կարգավիճակ ունեցող և հաշմանդամություն ունեցող կանայք։

Ծրագրի ավարտին ակնկալվում է, որ մասնակիցների շուրջ 30%-ը կունենա կայուն եկամուտ, ինչպես նաև ֆինանսական գրագիտության և աշխատանք փնտրելու հմտությունների զարգացման հնարավորություն։

Մանրամասների և ծրագրին մասնակից դառնալու համար կարող եք զանգահարել 011 514 153 հեռախոսահամարով կամ դիմել ձեր վարչական շրջանի երեխաների և սոցիալական պաշտպանության բաժին։

Երևանի քաղաքապետարան

Send