Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային Տարածաշրջան

Փեզեշկիանը հանձնարարել է բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ

Blog Image

Իրանի նախագահ դոկտոր Մասուդ Փեզեշկիանը հայտարարել է, որ տարածաշրջանի բարեկամ երկրների խնդրանքով հանձնարարել է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիին բանակցություններ վարել Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ։

Պետության ղեկավարի խոսքով՝ այս բանակցությունները տեղի կունենան միայն այն դեպքում, եթե «ստեղծվի համապատասխան միջավայր՝ զերծ սպառնալիքներից և անհիմն սպասումներից» և պետք է լինեն «արդար և հավասար, հիմնված արժանապատվության, խոհեմության և նպատակահարմարության սկզբունքների վրա»։

Փեզեշկիանն ընդգծել է, որ բանակցությունները պետք է անցկացվեն Իսլամական Հանրապետության ազգային շահերի շրջանակներում։

 

Send