Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Երևանը սխալ կգործի, եթե միայն «Արևմտյան օգնության» վրա հույս դնի․ Նարիշկին

Blog Image

Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե միայն «Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության» վրա հույս դնի, սա կբարդացնի իրավիճակը հանրապետության ներսում, ՏԱՍՍ-ին ասել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։

«Եթե Հայաստանի ղեկավարությունը միայն Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա հույս դնի, ապա այն անպայման սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կվատանա։ Իհարկե, երկրի տնտեսական զարգացման գործում կառաջանան լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ։ Բայց ես դեռ հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը իմաստուն կգործի», - ասել է Նարիշկինը։

Երևանը վերջերս հայտարարել է Եվրոպական Միության (ԵՄ) հետ ինտեգրման իր հանձնառության մասին։ 2025 թվականի մարտի 26-ին Հայաստանի խորհրդարանն ընդունել է օրենք երկրի ԵՄ-ին անդամակցության գործընթացի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ Երևանը չի մտադիր դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) և ակնկալում է հնարավորինս երկար համատեղել կազմակերպության անդամակցությունը ԵՄ ինտեգրման հետ։

Ինչպես նշել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ԵՄ-ի հետ ինտեգրումը ավտոմատ կերպով ենթադրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության դադարեցում և բոլոր այն արտոնությունների կորուստ, որոնցից օգտվել է Երևանը Եվրասիական տնտեսական միությանը անդամակցության ընթացքում։

Send