Առաջիկա կիսամյակում նոր Սահմանադրության տեքստը պատրաստ կլինի։ Այդ մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նրա խոսքով՝ իրենց առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը։
«Մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտը, մենք չենք շեղվելու իմ նշած ժամկետներից։ Այդ ժամանակ կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի»,- նկատեց Գալյանը։

Русский