Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՄԱՄՈՒԼ

Պարիսպները քննադատող նախարարն իր առանձնատան պարիսպները չի քանդել, Սասունի վախն են բռնում․ Մամուլը՝ սուրճով

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ արտաքին գործերի նախարար Միրզոյանը այսօր կառավարության նիստում քննադատել է հայաստանյան բնակարանաշինության մշակույթը՝ անդրադառնալով բարձր պարիսպների երևույթին։ Նա նշել է, որ տարիներ շարունակ ձևավորված մտածողությունը խնդրահարույց է․ «մենք ընկալել ենք, որ պարիսպից ներս մերն է, պարիսպից դուրս մերը չէ»։

Այսինքն՝ բարձր պարիսպները լավ բան չեն, պետք է մարդիկ քանդեն, ազատվեն այդ բաժանարար գծերից։ ArmLur.am-ը կրկին արբանյակային հնարավորություններով ճշտեց, որ Արարատ Միզոյան իր գած առանձնատան պարիսպները չի քանդել, ցանցավանդակների չի վերածել։

Հիշեցնենք, որ Միրզոյանը 2022-ին ձեռք է բերել առանձնատուն շուրջ 280 հազար ԱՄՆ դոլարով, որը նույնպես ունի բարձր պարիսպներ։

Ստացվում է հակասական պատկեր․ մի կողմից բարձրաստիճան պաշտոնյան քննադատում է հասարակության մեջ տարածված ճարտարապետական ու սոցիալական վարքագիծը, մյուս կողմից անձամբ շարունակում է օգտվել նույն մոդելից՝ բարձր պարիսպներով առանձնացված բնակավայրից։

Մինչդեռ քաղաքական ուղերձները առավել համոզիչ են, երբ դրանք սկսվում են հենց դրանց հեղինակներից»։

 

«Հրապարակ» թերթը գրում է․ 

Նախօրեին տեղեկություններ տարածվեցին ԵԿՄ նախագահ, ՔՊ անդամ Սասուն Միքայելյանին եւ ԵԿՄ-ին առնչվող մեղադրանքների մասին։ Դեռ անցած տարեսկզբին մի քաղաքացի, որը ԵԿՄ-ի կազմում ծառայություն է իրականացրել սահմանին, իսկ այժմ «Վանաձոր» ՔԿՀ-ում կալանքի տակ է, հաղորդում է ներկայացրել, թե իբր Սասուն Միքայելյանի գիտությամբ` ԵԿՄ սահման պահողները զինվորի համար նախատեսված ուտելիքը, զենք-զինամթերքն իջեցրել են պոստերից եւ էժան գնով վաճառել: Բացի այդ, նույն ԵԿՄ-ականները նաեւ թմրանյութ են վաճառել։ Իրավապահներն այդ հաղորդումից մոտ մեկ-մեկուկես տարի անց որոշել են կալանքի տակ գտնվող քաղաքացու եւ Միքայելյանի միջեւ առերեսում անել։ ՔՊ մեր աղբյուրները վստահ են, որ անձամբ Փաշինյանի հրահանգով է Միքայելյանի դեմ գործը նոր ընթացք ստացել: Որոշել են Սասուն Միքայելյանին, որն «ուրախ ավտոբուսի» տխուր «պասաժիրներից» է եւ ներկուսակցական ընտրությունների արդյունքներով ընդգրկվել է 50-յակում, մի թեթեւ պատժել: Մարզային վոյաժների ժամանակ ուղիղ եթերներից պարզ է դառնում, որ նա ձեւական ներկայություն է ապահովում ավտոբուսում, մեկ անգամ էլ բացահայտ մերժեց Փաշինյանի՝ ձեռքով սրտիկ ցույց տալու առաջարկը։

Ընտրություններից առաջ Փաշինյանը փորձում է բոլորին բռի մեջ հավաքել եւ հասկացնել, որ բոլորը պետք է անեն այն, ինչ ինքն է ուզում, եւ որեւէ մեկը չի կարող մազաչափ անգամ ինքնուրույնություն դրսեւորել։

 

Send