Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Թրամփի փեսան Օսլոյում վերահաստատել է պահանջը, որ Կիեւը չհարվածի ռուսական նավթավերամշակման գործարաններին․ Axios

Blog Image

Օսլոյում Ուկրաինայի շուրջ բանակցությունների ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները, վերահաստատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պահանջը, որ Կիեւը դադարեցնի ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածելը, հաղորդում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրին։

«Ջարեդը շատ անկեղծ էր», - նշել է աղբյուրը։

Քուշները մասնակցել է հանդիպմանը տեսակոնֆերանսի միջոցով։ Axios-ի տվյալներով՝ նա գրիպով հիվանդ է եղել ու չի կարողացել մասնակցել։

Նախորդ օրը Օսլոյում բանակցություններ էին տեղի ունեցել ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆֆի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու, Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի և Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գահր Ստյորենի միջև։ Reuters-ի և Axios-ի տվյալներով՝ հրավիրվել են նաև Միացյալ Թագավորության, Ֆրանսիայի, Գերմանիայի, Լեհաստանի, Եվրամիության և ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։

Բանակցություններից հետո Ստյորեն հայտարարել է, որ Վիտկոֆը հոկտեմբերի 21-ին կմեկնի Սանկտ Պետերբուրգ՝ ռուսական կողմի հետ հանդիպումների համար։

Կրեմլը երեկ հայտարարել էր, որ Ռուսաստանը հույս ունի մոտ ապագայում կազմակերպել Պուտինի և Ուիթկոֆի հանդիպումը։ Ամերիկացի բանակցողները կկարողանան նախագահին տեղեկացնել ուկրաինացիների և եվրոպացիների հետ շփումների մասին, ինչպես նաև շարունակել «Վաշինգտոնի և Մոսկվայի միջև ազդանշանների փոխանակումը շատ կարևոր հարցերի շուրջ»։

Թրամփն ասել էր, որ ԱՄՆ-ն հորդորել է Ուկրաինան չհարվածել ռուսական նավթավերամշակման գործարաններին, բայց Զելենսկին «անում է այն, ինչ ուզում է»։ «Եթե դուք ինձ ասում եք, որ Զելենսկին կրկին հարվածում է [Ռուսաստանում] նավթավերամշակման գործարաններին, ապա նա փորձում է միայն հասնել համաշխարհային նավթի գների բարձրացմանը», - ասել է նա։

Send