Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Համբուրգ

Blog Image

Նիկոլ Փաշինյանի գլխավորած  պատվիրակությունը Գերմանիա պաշտոնական այցի երկրորդ օրը ժամանեց Համբուրգ։

Ինչպես Համբուրգից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետի առաջին կանգառը լինելու է Համբուրգի սենատը։

Նախատեսված է Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Համբուրգի քաղաքապետ Պետեր Չենչերի հետ, որից հետո ՀՀ վարչապետը կմեկնի Համբուրգի առևտրի պալատ։

Այնտեղ նախատեսված է հանդիպում գործարարների հետ։

Վարչապետի պաշտոնական այցը կավարտվի տեղի հայ համայնքի հետ հանդիպմամբ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Գերմանիա էր մեկնել դեկտեմբերի 9-ին։ Վարչապետն այցի շրջանակներում հանդիպել է Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի, կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ։ Այցի շրջանակներում Հայաստանի վարչապետն ու Գերմանիայի կանցլերը ստորագրել են երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության օրակարգի վերաբերյալ հռչակագիրը։

Send