Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մայր Աթոռը ներկայացրել է Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առիթով արարողությունների ժամանակացույցը

Blog Image

ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԻԹՈՎ ՄԱՅՐ ԱԹՈՌԻ ՄԻԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԿԱՏԱՐՎԵԼԻՔ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Դեկտեմբերի 31
Ժամը 24։00 – Հանրապետական Մաղթանք (Միածնաէջ Մայր Տաճարում) և Նռնօրհնեքի արարողություն (Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Սուրբ Տրդատ բաց խորանում)։

Հունվարի 1
Ժամը 10։00 – Սուրբ Պատարագ և Հայրապետական մաղթանք Միածնաէջ Մայր Տաճարում։

Հունվարի 4
Ժամը 11։00 – Կիրակնօրյա Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։

Հունվարի 5
Ժամը 17։30 – Երեկոյան ժամերգություն և Ճրագալույցի Սուրբ Պատարագ Միածնաէջ Մայր Տաճարում։

Հունվարի 6
Ժամը 10։30 – Հայրապետական Սուրբ Պատարագ և Ջրօրհնեքի արարողություն Միածնաէջ Մայր Տաճարում։

Հունվարի 7
Ժամը 10։30 – Սուրբ Պատարագ և հոգեհանգիստ Միածնաէջ Մայր Տաճարում։

Send