Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 70-ի

Blog Image

Կոլումբիայի արևմուտքում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 70-ը։ Այս մասին հայտնել է BluRadio ռադիոկայանը։

Ռիսարալդա դեպարտամենտի նահանգապետ Խուան Դիեգո Պատինյոյի խոսքով՝ միայն այդ շրջանում զոհվել է 42 մարդ։ «Մայրաքաղաքային գոտու մեջ մտնող երեք մունիցիպալիտետներում արդեն հայտնի է 40 զոհի մասին, ևս երկու մարդ զոհվել է արևմտյան մունիցիպալիտետներում»,— Caracol հեռուստաալիքի եթերում ասել է նահանգապետը։

Ավելի վաղ BluRadio-ն հայտնել էր, որ ամբողջ երկրում երկրաշարժի հետևանքով զոհվել է 55 մարդ, այդ թվում՝ 18-ը՝ Ռիսարալդայի վարչական կենտրոն Պերեյրա քաղաքում։ Վալյե-դել-Կաուկա դեպարտամենտի նահանգապետ Դիլյան Ֆրանսիսկան այդ պահին հաստատել էր տարածաշրջանում 27 մարդու մահվան մասին տեղեկությունը։

Send