Գյումրիից Մոսկվա թռչող «Պոբեդա» ավիաընկերության ինքնաթիռը չպլանավորված վայրէջք է կատարել Մախաչկալայի օդանավակայանում, որտեղ անցկացվում է ինքնաթիռի վիճակի տեխնիկական գնահատում, հայտնել է ավիաընկերության մամուլի ծառայությունը։
Մախաչկալայում վայրէջքը անվտանգ է եղել։ Մախաչկալայում ավիաընկերության ներկայացուցիչը «Ինտերֆաքս»-ին չի նշել չպլանավորված վայրէջքի պատճառը։ Օդանավում եղել է 186 մարդ, նրանց կտեղափոխեն մեկ այլ ինքնաթիռ և կուղևորեն Մոսկվա։

Русский