Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ադրբեջանցի զինծառայողը զորամասը լքել է սեպտեմբերի 26-ին, հարուցվել է քրեական գործ

Blog Image

Ըստ ադրբեջանական APA-ի՝ Ադրբեջանի զինդատախազության տվյալներով զինծառայող Նասիմի Մուսաևը ծառայության վայրից բացակայել է սեպտեմբերի 26-ից, ինչից հետո հետախուզում է հայտարարվել նրա նկատմամբ։ Հարուցվել է քրեական գործ։

«Ավելի ուշ պարզվել է, որ զինծառայողը գտնվում է Հայաստանում և ձերբակալվել է այդ երկրի իրավասու մարմինների կողմից։
Ադրբեջանական կողմը կապ է պահպանում հայկական կողմի հետ՝ բոլոր հանգամանքները պարզելու նպատակով»,- հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Send