Տեխնոլոգիական «VK» ընկերությունը հայց է ներկայացրել ամերիկյան «Apple Inc.» կորպորացիայի դեմ Մոսկվայի արբիտրաժային դատարան։
Հայցը ներկայացվել է օգոստոսի 19-ին՝ «Apple Inc.»-ի, «Apple Distribution International Ltd.»-ի և ռուսական «Apple Rus» իրավաբանական անձի դեմ։
«Apple-ը միակողմանիորեն հեռացրել է VK հավելվածները «App Store»-ից՝ առանց նախազգուշացման։ Հայցում VK-ն պահանջում է, որ Apple-ը վերադարձնի ընկերության հավելվածները App Store, վերականգնի օգտատերերի համար հավելվածի ներսում ծանուցումներ ստանալու հնարավորությունը և տուգանք գանձի դատարանի որոշումը չկատարելու համար», - «Ինտերֆաքս»-ին հայտնել է VK-ի մամուլի ծառայությունը։
Հունիսին Apple-ը հեռացրել է VK ինտերնետային հավելվածները և Max մեսենջերն իր App Store-ից։ Այդ ժամանակ VK-ն նշել էր, որ Apple-ը դա արել է առանց նախազգուշացման։ Հայտարարության մեջ ընդգծվել էր, որ VK-ն երբեք չի ենթարկվել պատժամիջոցների և չի եղել որևէ պատժամիջոցների ցուցակում։
Max-ը և VK-ն ԵՄ պատժամիջոցների են ենթարկվել հուլիսի կեսերից։ Դրանց հավելվածները նաև հեռացվել են «Google Play»-ից։

Русский