Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Իրանի նախկին նախագահ Ահմադինեժադի հարազատները հերքել են նրա մահվան մասին լուրերը

Blog Image

Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հարազատները հերքել են նրա մահվան մասին տեղեկությունները։ Այդ մասին, Ըստ ՏԱՍՍ-ի,  հայտնում է «Խաբար-է Ֆուրի» լրատվական գործակալությունը։

Ըստ գործակալության՝ Ահմադինեժադի հարազատները հերքել են այդ լուրերը՝ այն որակելով որպես բացարձակ սուտ։

Ավելի վաղ իրանական ILNA լրատվական գործակալությունը հրապարակել էր հաղորդագրություն Թեհրանի վրա Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով Իրանի նախկին նախագահի մահվան մասին։ Հոդվածը հետագայում հեռացվել է իրանական լրատվական գործակալության կայքից։

Send