ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բավականին կոշտ է խոսել Եվրոպայի մասին։
«Նրանք միշտ արգումենտներ են բարձրացնում անցյալի մասին՝ «Մենք միասին կռվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում» կամ «մենք միասին կռվել ենք ահաբեկչության դեմ պատերազմում»: Մենք շնորհակալ ենք դրա համար: Մենք սիրում ենք նման դաշնակիցներ ունենալ»,- ասել է Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում։
«Բայց միայն այն պատճառով, որ դուք 25 տարի առաջ խելացի բան եք արել, չի նշանակում, որ այսօր չեք կարող հիմարություն անել»,- ընդգծել է նա:
Իսկ թե ինչ է տալիս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը շարքային ամերիկացուն, Վենսն ասել է, որ «նախևառաջ, մենք կկարողանանք վերահսկել Վենեսուելայի անհավանական բնական պաշարները»։
«Դա առևանգում չէ: Դա իրավապահ մարմինների գործողություն է»,- ասել է նա Մադուրոյի ձերբակալման մասին։

Русский