Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տնտեսություն ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան Քաղաքականություն

Թուրքիա-Հայաստան սահմանին «Ալիջան» անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվում են․ ե՞րբ է կարող բացվել

Blog Image

Թուրքիայի և Հայաստանի սահմանին տեղակայված «Ալիջան» սահմանային անցակետի կառուցման աշխատանքներն ավարտվել են 90 տոկոսով, հայտնել են թուրքական լրատվամիջոցները։

«Ալիջան» սահմանային անցակետում, Իգդիրի Քարաքոյունլու շրջանում և Հայաստանի Արմավիրի մարզի «Մարգարա» սահմանային անցակետում աշխատանքները շարունակվում են։

«Ալիջան»-ում կառուցվում են շենքեր մաքսատան եւ այլ ընթացակարգերի իրականացման համար։ Դրվել են գովազդային վահանակներ եւ հայտարարություններ, որոնք կոչ են անում Հայաստանից Թուրքիա մեկնողներին այցելել Իգդիր եւ նրա շրջակայքը։

Իգդիրի նահանգապետ Էրջան Թուրանը հայտնել է, թե նպատակն այն է, որպեսզի այս ամսվա վերջին սահմանային անցակետը բացվի։

Սահմանային անցակետը փակ է եղել 1952 թվականից։

 

 

Send