Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Ժամանց ՍՊՈՐՏ

Հայաստանի ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել կայծակնային շախմատի աշխարհի առաջնությունում

Blog Image

Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել աշխարհի մինչև 20 տարեկան պատանիների կայծակնային շախմատի առաջնությունում, որն անցկացվել է Արաբական Միացյալ Էմիրությունների Ալ-Ային քաղաքում, հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։

Միջազգային վարպետ Ռոբերտ Փիլիպոսյանը 13 հնարավորից վաստակել է 9.5 միավոր և կիսել 2-4-րդ հորիզոնականները։ Լրացուցիչ ցուցանիշներով Ռոբերտ Փիլիպոսյանը նվաճել է բրոնզե մեդալ։

Միջազգային վարպետ Ալեքս Սահակյանը վաստակել է 9 միավոր և զբաղեցրել է 5-րդ մրցանակային հորիզոնականը։

Ալեքս Սահակյանը ներկայումս գտնվում է զինվորական ծառայության մեջ:

Առաջնությանը մասնակցել է նաև գրոսմայստեր Էմին Օհանյանը, ով 8.5 միավորով զբաղեցրել է 13-րդ հորիզոնականը։

Send