Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայտնի են ձմեռային զորակոչի օրերը

Blog Image

2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը կհայտարարվի ձմեռային զորակոչ։ Նախագիծը Պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել։

Ըստ նախագծի՝ 2026 թվականի նոյեմբերի 16-ից մինչև 2027 թվականի փետրվարի 12-ը ներառյալ Հայաստանի Հանրապետությունում կհայտարարվի ձմեռային զորակոչ։

2026 թվականի ձմեռային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության կզորակոչվեն նաև մինչև 2026 թվականի հոկտեմբերի 1-ը կամավոր հիմունքներով շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն անցնելու դիմում ներկայացրած իգական սեռի կամ շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչվելու ցանկություն հայտնած արական սեռի քաղաքացիները։

Նշենք, որ զորակոչը հայտարարվում է Կառավարության որոշմամբ՝ տարվա ընթացքում ոչ պակաս, քան երկու անգամ:

Send