Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Փաշինյանի գլխավորությամբ քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հարցեր

Blog Image

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Սահմանապահ ծառայության վերափոխմանն առնչվող հայեցակարգային հարցեր:

Անդրադարձ է կատարվել Սահմանապահ ծառայության գործունեությանը, հաշվի առնելով միջազգային փորձը՝ վերջնիս կարողությունների հետագա զարգացմանը, ֆիզիկական ենթակառուցվածքներին, օպերատիվ կառավարմանը և այլն: Ներկայացվել են նաև սահմանների համալիր կառավարման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումները: 

Վարչապետը կարևորել է վերոնշյալ ուղղություններով աշխատանքները և պատասխանատուներին հանձնարարել շարունակել քննարկումները՝ առավելագույնս արդյունավետ որոշումներ կայացնելու նպատակով:

Send