Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ

Լիմֆոմա․ որո՞նք են քաղցկեղի այս տեսակի հիմնական ախտանիշները, ովքե՞ր են ռիսկի խմբում

Blog Image

 

Լիմֆոման քաղցկեղի տեսակ է, որը սկիզբ է առնում ավշային համակարգից՝ օրգանիզմի մանրէների դեմ պայքարող ցանցի մի մասից:

Ավշային համակարգը կազմված է ավշային անոթների ցանցից և ավշային հանգույցներից (ավշային գեղձեր), ինչպես նաև փայծաղից, ուրցագեղձից (թիմուս) և ոսկրածուծից։ Այս համակարգը հավաքում և զտում է օրգանիզմի նյութափոխանակության արգասիքներ պարունակող հեղուկը, որը կոչվում է ավիշ: Ավիշը նաև պարունակում է վարակների դեմ պայքարող լիմֆոցիտներ, որոնք արյան սպիտակ բջիջների (լեյկոցիտների) տեսակներից մեկն են: Լիմֆոման կարող է ազդել բոլոր այս շրջանների, ինչպես նաև այլ օրգանների վրա՝ ավելի հաճախ տարածվելով դեպի թոքեր, լյարդ կամ գլխուղեղ:

Գոյություն ունեն լիմֆոմայի բազմաթիվ տեսակներ. Հիմնական ենթատեսակներն են՝

Հոջկինի լիմֆոմա (նախկինում կոչվում էր Հոջկինի հիվանդություն) (15%)
ոչ հոջկինյան լիմֆոմա (85%):

Այն, թե լիմֆոմայի որ բուժումն է լավագույնը ձեզ համար, կախված է ձեր լիմֆոմայի տեսակից և դրա ծանրության աստիճանից: Լիմֆոմայի բուժումը կարող է ներառել քիմիոթերապիա, իմունոթերապիայի դեղամիջոցներ, ճառագայթային թերապիա, ոսկրածուծի փոխպատվաստում կամ դրանց համակցություններ:

Լիմֆոմայի գանգատներն ու ախտանիշները կարող են ներառել հետևյալը:

Ձեր պարանոցի, թևատակերի կամ աճուկի ավշային հանգույցների անցավ այտուց
կայուն հոգնածություն
ջերմություն
գիշերային քրտնարտադրություն
շնչարգելություն և հևոց
անբացատրելի քաշի կորուստ
մաշկի քոր:

Ե՞րբ դիմել բժշկին

Պայմանավորվեք և այցելեք ձեր բժշկին, եթե ունեք ձեզ անհանգստացնող ընթացիկ գանգատներ և ախտանիշներ:

Բժիշկները վստահ չեն, թե ինչն է առաջացնում լիմֆոմա:

Սակայն հայտնի է, որ լիմֆոման սկսվում է այն ժամանակ, երբ հիվանդությունների դեմ պայքարող արյան արյան սպիտակ բջջի (լեյկոցիտի) մի տեսակում, որը կոչվում է լիմֆոցիտ, զարգանում է գենետիկ մուտացիա: Մուտացիան հրահանգում է բջջին արագ բազմանալ՝ առաջացնելով բազմաթիվ հիվանդ լիմֆոցիտներ, որոնք շարունակում են բազմանալ:

Մուտացիան նաև թույլ է տալիս հիվանդ (քաղցկեղային) բջիջներին շարունակել ապրել, երբ մյուս նորմալ բջիջները բնականում ավարտում են իրենց կյանքի ցիկլը: Սա հանգեցնում է ձեր ավշային հանգույցներում չափազանց շատ հիվանդ և անարդյունավետ (անգործունակ) լիմֆոցիտների կուտակման և առաջացնում է ավշային հանգույցների, փայծաղի և լյարդի այտուց:

Ռիսկի գործոններ

Լիմֆոմայի ռիսկը կարող են բարձրացնել հետևյալ գործոնները:

Ձեր տարիքը. լիմֆոմայի որոշ տեսակներ ավելի տարածված են երիտասարդ չափահասների մոտ, մինչդեռ մյուսներն առավել հաճախ ախտորոշվում են 55-ից բարձր մարդկանց մոտ:
Արական սեռի լինելը. տղամարդկանց մոտ մի փոքր ավելի հավանական է լիմֆոմայի զարգացումը, քան կանանց մոտ:
Թուլացած իմունային համակարգ ունենալը. լիմֆոման ավելի հաճախ հանդիպում է իմունային համակարգի հիվանդություններ ունեցող մարդկանց կամ այն մարդկանց մոտ, ովքեր ընդունում են դեղեր, որոնք ճնշում են իրենց իմունային համակարգը:
Որոշ վարակների զարգացում. որոշ վարակներ կապված են լիմֆոմայի բարձր ռիսկի հետ, ներառյալ Էպշտեյն-Բար վիրուսը և հելիկոբակտեր պիլորի (H. pylori) վարակը:

Send