Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

ՆԳ նախարարությունը 4 մլն 296 հազար դրամի զուգարանի թուղթ է գնել

Blog Image

Ներքին գործերի նախարարությունը 4 մլն 296 հազար դրամի զուգարանի թուղթ է գնել (ռուլոն)։ Այս մասին MediaHub-ը տեղեկանում է գնումների կայքից։

Ինչպես նշվում է փաստաթղթում՝ ապրանքի ընդհանուր քանակը կազմել է 43000 հատ, 1 հատի արժեքը՝ 99.90 դրամ։

Ապրանքի համար վճարումը նախատեսվում է իրականացնել 2026-ին` ըստ ամիսների։

Նշենք, որ Ապրանքի մատակարարման ժամկետը, իսկ փուլային մատակարարման դեպքում` առաջին փուլի մատակարարման ժամկետը, պետք է սահմանվի առնվազն 20 օրացուցային օր, որի հաշվարկը կատարվում է պայմանագրով նախատեսված կողմերի իրավունքների և պարտականությունների կատարման պայմանն ուժի մեջ մտնելու օրը, բացառությամբ այն դեպքի, երբ ընտրված մասնակիցը համաձայնում է ապրանքը մատակարարել ավելի կարճ ժամկետում: Եթե պայմանագիրը կնքվում է «Գնումների մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի հիման վրա, ապա սյունյակում ժամկետի հաշվարկն իրականացվում է ֆինանսական միջոցներ նախատեսվելու դեպքում կողմերի միջև կնքվող համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած:

Send