Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Qatar Airways-ը ժամանակավորապես իր որոշ ինքնաթիռներ կայանել է երկրից դուրս

Blog Image

Կատարի «Քաթար Էյրվեյս» ավիաընկերությունը ժամանակավորապես կայանել է իր որոշ ինքնաթիռներ երկրից դուրս ընտրված օդանավակայաններում՝ տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և թռիչքների կրճատման պատճառով, Doha News-ին հայտնել է ավիաընկերությունը։

«Ավիաընկերության որոշ ինքնաթիռներ ժամանակավորապես կայանվել են Կատարից դուրս գտնվող օդանավակայաններում», - նշել է ավիափոխադրողը։

Qatar Airways-ի տվյալներով՝ ինքնաթիռները կվերսկսվեն շահագործման, երբ թռիչքների ծավալը վերադառնա նորմալ մակարդակի։ Ընկերությունը չի բացահայտել արտասահմանում կայանված ինքնաթիռների ընդհանուր թիվը՝ «գործառնական միջավայրի դինամիկ բնույթի պատճառով»։

Send