Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

Իրանն ԱՄՆ-ի հետ ստեղծում է գործառնական կապի ալիք

Blog Image

ԱՄՆ-ի և Իրանի միեջև ստեղծվում է գործառնական կապի ալիք փոխըմբռնման հուշագրի վերաբերյալ մոնիթորինգային խմբի համար։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի փոխնախարար Քազեմ Ղարիբաբադին՝ խոսելով Դոհայում Կատարի և Պակիստանի միջնորդությամբ և միջև երկու հանդիպումների մասին։

«Որոշում է կայացվել մինչև վաղը (հուլիսի 2-ը) ստեղծել գործառնական կապի ալիք մոնիթորինգային խմբի նպատակով՝ փոխըմբռնման հուշագրի առկա թերությունները պաշտոնապես հաղորդելու, դրանք քննարկելու և համապատասխան որոշումներ կայացնելու համար», - հայտարարել է դիվանագետը։

Քննարկվել է նաև Իրանի սառեցված ակտիվների հարցը։ «Կատարի պաշտոնյաների, այդ թվում՝ Կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ հանդիպումների ժամանակ քննարկվել են որոշակի հարցեր, որոնք կապված են սկզբնական 6 միլիարդ դոլարի մի մասի ծախսման հետ։ Որոշվել է, որ մեր երկրի կողմից արտահայտված կարիքներին համապատասխան՝ անհրաժեշտ ապրանքները կգնվեն և կփոխանցվեն Իրան», - նշել է Ղարիբաբադին։

Send