Այսօր՝ փետրվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 19։30-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 75 կմ հատվածում Շիրակի մարզի բնակիչ 34-ամյա Արկադի Ս․-ն իր վարած «Ford Transit» մակնիշի ավտոմեքենայով հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտուց դուրս՝ ձնակույտերի մեջ, ապա Շիրակի մարզի բնակիչ 30-ամյա Մկրտիչ Թ․-ն իր վարած «Mercedes Vito» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել «Ford Transit»-ին։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Հրշեջ փրկարարները տեղում իրականացրել հերթապահություն և քաղաքացիների հետ ավտոմեքենաները դուրս բերել ձնակույտերի մեջից։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ճանապարհը պատված է եղել մերկասառույցի շերտով ինչն էլ ըստ նախնական տեղեկությունների դարձել է վթարի պատճառ։

Русский