Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք․ ՆԱՏՕ-ի ղեկավար

Blog Image

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Բեռլինում կոչ է արել ՆԱՏՕ-ի անդամ պետություններին ընդունել ռազմական մտածելակերպ՝ պնդելով, որ դաշինքը Ռուսաստանի «հաջորդ թիրախն» է: 

«Ես այսօր այստեղ եմ՝ բացատրելու ՆԱՏՕ-ի իրավիճակը և այն, թե ինչ պետք է անենք պատերազմը կանխելու համար, նախքան դրա սկսվելը: Եվ դա անելու համար մենք պետք է բյուրեղյա պարզ լինենք սպառնալիքի վերաբերյալ: Մենք Ռուսաստանի հաջորդ թիրախն ենք», - ասել է նա:

Ըստ ՆԱՏՕ-ի ղեկավարի՝ դաշինքն արդեն հարձակման տակ է:

Ռյուտեն նշել է, որ երբ նա դարձել է գլխավոր քարտուղար, զգուշացրել է, որ Ուկրաինայում տեղի ունեցողը կարող է պատահել նաև ՆԱՏՕ-ի անդամների հետ:

Նա նաև հավելեց, որ ՆԱՏՕ-ի անդամները պետք է ընդունեն ռազմական մտածելակերպ:

Send