Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ստեփանծմինդա-Լարս ճանապարհը փակ է․ այլ տվյալներ

Blog Image

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Սպիտակի ոլորանները փակ են բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար։

Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը փակ է (Ջերմուկի խաչմերուկից) կցորդիչով բեռնատարների համար: 

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Կոտայքի մարզի, Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու, Գավառի, Վայքի, Սիսիանի և Գորիսի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Կոտայքի մարզում, Ապարանի, Աշտարակի, Թալինի, Ջերմուկի, Ելփինի, Աշոցքի (բուք), Ախուրյանի և Գյումրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։

Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

ՆԳՆ Փրկարար ծառայություն

Send