ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Իրանի վրայով ամերիկյան «F-15E Strike Eagle» կործանիչի խոցումից հետո անհետ կորած ամերիկացի օդաչուի փրկության մասին,այս մասին գրել է «TruthSocial» սոցիալական ցանցում։
«Մենք նրան գտանք։ Վերջին մի քանի ժամվա ընթացքում ԱՄՆ զինված ուժերը իրականացրել են այս երկրի պատմության մեջ ամենահամարձակ որոնողական-փրկարարական գործողություններից մեկը», - ասել է Թրամփը՝ նշելով, որ խոսքը գնդապետի մասին է։
Նախագահի խոսքով՝ փրկված զինծառայողը վիրավորվել է, բայց նրա վիճակը տագնապալի չէ, և նա «լիովին լավ կլինի»։
Որոնողական գործողությունները սկսվել են ուրբաթ օրը, երբ տարածաշրջանում խոցվել է «F-15E» կործանիչը։ CNN-ն ավելի վաղ հաղորդել էր, որ անձնակազմի երկրորդ անդամը փրկվել է վթարից կարճ ժամանակ անց։

Русский