Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային ՄՇԱԿՈՒՅԹ Ժամանց

Մրայա Քերին կստանա 92,000 դոլար Սուրբ Ծննդյան հիթի գրագողության գործով

Blog Image

Ամերիկյան դատարանը պարտավորեցրել է երաժիշտներ Էնդի Սթոունին և Թրոյ Փաուերսին փոխհատուցում վճարել երգչուհի Մրայա Քերիին՝ նրա «All I Want for Christmas Is You» հիթի հեղինակային իրավունքի խախտման գործի կապակցությամբ, հաղորդել է TMZ-ն՝ հղում անելով դատարանի փաստաթղթերին: Արտիստը կստանա 92,000 դոլար Սուրբ Ծննդյան երգի գրագողության համար:

Սթոունը և Փաուերսը դատական ​​​​հայց էին ներկայացրել Քերիի դեմ՝ պահանջելով 20 միլիոն դոլար՝ պնդելով, որ երգը գրագողություն է հենց իրենց ստեղծագործությունից, որը թողարկվել է «Vince Vance & the Valiants» խմբի կողմից 1989 թվականին՝ Քերիի երգից հինգ տարի առաջ: Հայցվորները նշել են Սուրբ Ծննդյան թեմայի և ընդհանուր անվանման նմանությունները, որոնք երկու երգերում էլ օգտագործվում են որպես կրկներգ:

Այնուամենայնիվ, մարտին Լոս Անջելեսի դատարանը մերժել է հայցը՝ այն համարելով անհիմն: Հետագայում դատարանը պարտավորեցրել է հայցվորներին փոխհատուցում վճարել Քերիին և գործին ներգրավված մյուս կողմերին: Ընդհանուր փոխհատուցման գումարը կկազմի 110,000 դոլար, որից 92,000 դոլարը՝ անմիջապես Մրայա Քերիին։

Send