Պակիստանի դատարանը կոռուպցիայի գործով արդեն իսկ ազատազրկված նախկին վարչապետ Իմրան Խանի և նրա կնոջ՝ Բուշրա Բիբիի պատժին ավելացրել է ևս 3տարի, հաղորդել է տեղական «Դոն» թերթը՝ հղում անելով դատարանի որոշմանը։
Խանն ու նրա կինը նախկինում դատապարտվել էին 2021 թվականի մայիսին Սաուդյան Արաբիայի կառավարության կողմից նվեր ստացած թանկարժեք զարդերի հավաքածու անվանական գնով ձեռք բերելու համար։ Այդ ժամանակ նա եղել է երկրի վարչապետը։ Ըստ մեղադրանքի՝ նվերը պահել է իր մոտ կառավարության պահոցում պահելու փոխարեն։ Նա վճարել է ընդամենը 2.9 միլիոն պակիստանյան ռուփի (մոտավորապես 10,300 դոլար), չնայած նվերի արժեքը կազմել է մոտ 80 միլիոն պակիստանյան ռուփի (մոտավորապես 285,000 դոլար)։
Դատարանը սկզբում 73-ամյա նախկին վարչապետին և նրա կնոջը «մեղմ դատավճիռ» է շնորհել՝ ցուցաբերելով մեղմություն՝ 14 տարվա ազատազրկում։
Խանը Պակիստանի վարչապետի պաշտոնը զբաղեցրել է 2018-ից 2022 թվականներին։

Русский