Գերմանիայում թեթև շարժիչով օդանավը վայրէջք է կատարել տներից մեկի տանիքին։ Հաղորդվում է, որ օդաչուն մահացել է։ Տան տերերի բախտը բերել է, նրանք տանը չեն եղել, տուժել են տանիքն ու տունը։ Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 25-ին օրվա առաջին կեսին Գանդերկեզեում (Ստորին Սաքսոնիա)։
Գերմանական աղբյուրը գրում է, որ ոստիկանության տվյալներով՝ վթարի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Փրկարարները շենքի ներսում այլ մարդկանց չեն տեսել, սակայն փլուզման վտանգի պատճառով մուտք գործելն անհնար է։ Այլ վիրավորների մասին տեղեկություններ չեն հաղորդվել։ Շենքում բնակվող ընտանիքը միջադեպի պահին շենքում չի եղել։
Իրավապահներն ու քնիչները իրականցնում են քննություն՝ պարզելու տեղի ունեցածի պատճառներն ու անկման հանգամանքները։

Русский