Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն

Ավարտվել են «Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան ձգվող էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքները»

Blog Image

Ավարտվել են Ադրբեջան-Հայաստան սահմանից դեպի Նախիջևան ձգվող էլեկտրահաղորդման գծի նախագծման աշխատանքները, ասել է  «Ազերէներջի» ԲԲԸ-ի վարչության նախագահ Բաբա Ռզաեւը Բաքվում ընթացող Ադրբեջան-Թուրքիա էներգետիկ 5-րդ ֆորումի ժամանակ։

Ռզաեւը նշել է, որ Նախիջևանում տարածք է հատկացվել փոխակերպիչ ենթակայանի կառուցման համար. այս օբյեկտը հետագայում կծառայի որպես Ադրբեջանի և Թուրքիայի միջև ուղղակի էլեկտրական կապի առանցքային բաղադրիչ։

««Միջազգային խաղաղության և բարգավաճման համար Թրամփի ուղի» (TRIPP) նախաձեռնության էներգետիկ բաղադրիչի իրականացումը հնարավորություն կտա միավորել Ադրբեջանի հիմնական էլեկտրացանցը Նախիջևանի ցանցի հետ և ստեղծել կապ, որը կնպաստի Թուրքիայի հետ էլեկտրական կապի զարգացմանը։ TEİAŞ ընկերության հետ մեր համագործակցությունը դուրս է գալիս միայն միջհամակարգային կապի (ինտերկոնեկտորի) նախագծի շրջանակներից»,- նշել է նա։

Send