Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Սիրիայում հարձակումներ են իրականացվել պարեկային խմբերի վրա․ զոհեր ու վիրավորներ կան

Blog Image

Սիրիայում անհայտ անձինք միաժամանակյա հարձակումներ են իրականացրել երեք պարեկային խմբի վրա, այս մասին հայտնել է սիրիական պետական ​​SANA լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի ՆԳՆ ներկայացուցիչ Նուր ալ-Դին ալ-Բաբուին։

Հարձակման հետևանքով կան զոհեր և վիրավորներ։

Համա նահանգում երկու պարեկային խմբի վրա կատարված հարձակումների հետևանքով զոհվել են ճանապարհային անվտանգության ծառայության չորս աշխատակիցներ։ Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական դիտորդական խմբի (SOHR) տվյալներով՝ երեք ծառայող զոհվել է Սալամիյա-Աթրիյա ճանապարհին պարեկային խմբի վրա կատարված հարձակման ժամանակ, իսկ մեկ ուրիշը սպանվել է ալ-Համրա շրջանում անցակետի վրա կատարված առանձին հարձակման ընթացքում։ Առաջին հարձակման ժամանակ վիրավորվել է ևս երեք ծառայող։

Հնարավոր դրդապատճառները նույնպես հայտնի չեն։

Send