Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վթար՝ Սարի թաղում․ 4-5 մեքենաներ բախվել են իրար

Blog Image

Արխիվային կադրեր

 

Այսօր առավոտյան Երևանում՝ Սարի թաղի 5-րդ շարք տանող ճանապարհահատվածում, շղթայական ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Տեղում եղած վարորդների խոսքով՝ բախվել են շուրջ 4-5 ավտոմեքենաներ։

MediaHub-ի հետ զրույցում վարորդներից մեկը նշեց, որ վթարի հիմնական պատճառը ճանապարհի վրա առաջացած սառույցն է։ Նրա խոսքով՝ տվյալ հատվածում կոյուղատար համակարգում վթար է տեղի ունեցել, որի հետևանքով ջուրը հոսել է ճանապարհի վրա և ցածր ջերմաստիճանի պայմաններում սառել՝ դառնալով չափազանց սահուն ու վտանգավոր։

«Երևի մի 100 մետր սառած էր, ահավոր կատոկ էր։ Թարսի պես դքի վրայա ներքևից հելնողը, բուքսավատ անելով հելում ա, բայց իջնելու դեպքում ոչ մի ձև չես կարողանում կառավարել մենքենան»,- ասաց մեր զրուցակիցը։  

Վարորդները պատմում են, որ սառցակալած ճանապարհի պատճառով չեն կարողացել ժամանակին արգելակել, ինչի հետևանքով էլ տեղի է ունեցել շղթայական բախումը։

Դեպքի հետևանքով, նախնական տեղեկություններով, տուժածներ չկան, սակայն մեքենաները ստացել են նյութական վնաս։ Վարորդները նաև մտահոգություն են հայտնում, որ եթե խնդիրը շուտափույթ չկարգավորվի, և ճանապարհը չմաքրվի, նույն հատվածում էլի վթարներ կլինեն. ռիսկը մեծ է։

Էմմա Մարտիրոսյան

Send