Բժիշկ, ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը գրել է․
«Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սրտիկներով ողջունում է քաղաքացու մոլորությունը (կամ սուտը), ինչի նպատակը չեմ հասկանում, ուստի ունեմ որոշակի հարցադրումներ:
Ուրեմն 1.800.000 դրամով լեղապարկ են վիրահատու՞մ ու պետությունն այդ գումարը փոխհատուցու՞մ է... Բա ինչու՞ եք լեղապարկի հեռացման գինը ապահովագրական հիմնադրամի հոգաբարձուների հաստատած գնացուցակով ամրագրել 300.000 դրամ:
Խնդրում եմ պաշտոնապես ճշգրտում անեք և հրապարակեք՝
1. ո՞ր բժշկական կենտրոնում են 1.800.000 դրամով լեղապարկի հեռացման վիրահատություն կատարում:
2. դուք չե՞ք տիրապետում ձեր կողմից հաստատած գնացուցակին:
3. այս տեսանյութով ինչու՞ եք մանիպուլացնում պացիենտներին և բուժաշխատողներին:
Չհրապակելու պարագայում ձեր տարածած տեսանյութը ինձ իրավունք է տալիս պնդել, որ դուք՝
1. ձեր էջով տարածում եք կեղծ պնդումներ (կամ սուտ)
2. տեղեկացված չեք ձեր թիմի կողմից հաստատված գնացուցակից
3. մանիպուլացնում եք պացիենտներին և բժիշկներին
Հարգելի կոլեգաներ, տեսանյութի և գրառման տարածումը ողջունելի է, որպեսզի նախարարը և լրատվամիջոցները տեղեկացված լինեն:
Հ.Գ. խնդրում եմ չջնջեք տեսանյութը (ինչպես սովոր են ձեր ղեկավարած կառույցի որոշ աշխատակիցները), որպեսզի լրագրողները կարողանան դրա վրա հիմնվելով ձեզ հարցեր ուղղեն»։
Տեսանյութն այստեղ

Русский