Հուլիսի 21-ին Բաքվի վերաքննիչ դատարանում շարունակվել է Արցախի պատանդառված ռազմաքաղաքական ղեկավարության՝ Արայիկ Հարությունյանի, Արկադի Ղուկասյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Բաբայանի, Լևոն Մնացականյանի և այլոց վերաքննիչ բողոքների քննությունը։
Դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա հուլիսի 24-ին։
Հիշեցնենք, որ Բաքվի ռազմական դատարանի 2026 թվականի փետրվարի 5-ի վճռով Արայիկ Հարությունյանը, Լևոն Մնացականյանը, Դավիթ Մանուկյանը, Դավիթ Իշխանյանը և Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20, Մադաթ Բաբայանն ու Մելիքսեթ Փաշայանը՝ 19, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալլահվերդյանն ու Լևոն Բալայանը՝ 16, իսկ Վասիլի Բեգլարյանը, Գուրգեն Ստեփանյանն ու Էրիկ Ղազարյանը՝ 15 տարվա ազատազրկման։

Русский